Մակեդոնիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում հաղթող է ճանաչվել ռուսական «Սիբիրը», որի կազմում էր նաև Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը հանդես է եկել երկրորդ համարով, մասնակցել է հինգ հանդիպման, հինգում էլ ցույց տվել խաղաղ արդյունք: Արոնյանի թիմակիցներն են եղել Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լի Չաոն, Վան Յուն, Անտոն Կորոբովը: Ահա այսպիսի ինտերնացիոնալ կազմ ունի «Սիբիրը», որի անդամներից երկուսը ռուս են, երկուսը՝ չինացի, մեկը՝ ուկրաինացի, մյուսը՝ հայ:
Կանանց մրցաշարում հաղթել է վրացական «Նոնա» թիմը: Երրորդը ճանաչված «Յուգրա» թիմում հանդես է եկել հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ